Տեսլական

 

Մեր տեսլականն է լինել Հայաստանի առաջատար ունիվերսալ բանկ, որը համատեղում է կորպորատիվ, ներդրումային և փրայվիթ բանկային ծառայությունների առավելությունները` նպաստելով իր հաճախորդների, գործընկերների և բաժնետերերի համար լավագույն արդյունքների ձևավորմանը:

 

Առաքելություն

 

Մեր առաքելությունն է նպաստել մեր կորպորատիվ և անհատ հաճախորդների ֆինանսական բարգավաճմանը` մատուցելով միջազգային բանկային պրակտիկայում ընդունված և նրանց պահանջներին համապատասխանող բարձրակարգ ֆինանսական լուծումներ:

 

Արժեքներ

 

Մեր բիզնես-փիլիսոփայության հիմնարար արժեքներն են.

  • Հաճախորդի կարևորում - Մենք ձգտում ենք հաճախորդների հետ հաստատել և զարգացնել կայուն և երկարատև համագործակցություն:
  • Շիտակություն - Մենք հոգում ենք մեր համբավի մասին, այդ իսկ պատճառով բարձր ենք գնահատում վստահությունը և գործնական էթիկան:
  • Կոնֆիդենցիալություն - Ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ և հավատարիմ մնալով «փրայվիթ բենքինգ»-ի սկզբունքներին` մենք ապահովում ենք մեր հաճախորդների վերաբերյալ տեղեկատվության գաղտնիությունը:
  • Պրոֆեսիոնալիզմ - Լավագույն արդյունքների հասնելու նպատակով` մեր փորձառու և առաջադեմ մասնագետները մշտապես բարձրացնում են իրենց մասնագիտական պատրաստվածությունը և փոխանակվում են իրենց գիտելիքներով և փորձով:
  • Շրջահայացություն - Կիրառելով որոշումների կայացման կոլեգիալության սկզբունքը` մենք ապահովում ենք վերջիններիս կայացման արդյունավետությունը` տարբերակելով ռիսկերը, դրանք դարձնելով վերահսկելի և կանխատեսելի:
  • Գործընկերություն - Փոխշահավետ արդյունքների հասնելու նպատակով` մենք արժեքավորում ենք հաճախորդների և գործընկերների հետ երկարատև ու շարունակական համագործակցությունը:

 

*Հայերեն և այլ լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության  դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:

Թարմացվել է` 22.02.2012 17:04