Ավանդային հաշիվներ Մենք առաջարկում ենք ճկուն ժամկետայնությամբ (սկսած 7 օրից) և դրույքաչափերով ՀՀ դրամով և արտարժույթով ավանդներ: Այս գործիքի առավելությունն այլ ներդրումային գործիքների նկատմամբ համեմատական պարզությունն ու հաշվարկման դյուրինությունն է: Ավանդներն առավել հարմարավետ են այն ներդրողների համար, որոնք կոնկրետ ժամանակահատվածների համար նախընտրում են կանխատեսելի եկամուտներ ու նվազագույն ռիսկեր:

Ավանդը Ձեզ հնարավորություն է տալիս ներդրված գումարի դիմաց ստանալ երաշխավորված եկամուտ ֆիքսված ժամանակահատվածի համար: Դուք կարող եք ընտրել ավանդներ ըստ արժույթի տեսակի, մարման ժամանակահատվածի, տոկոսագումարների վճարման տարբերակների:

Նշենք, որ ԱրմՍվիսԲանկում սահմանված են նվազագույն սահմանաչափեր հետևյալ արժույթների համար.

ՀՀ դրամ` սկսած 5,000,000-ից

ԱՄՆ Դոլար`սկսած 10,000-ից

Եվրո` սկսած 50,000- ից

Շվեյցարական Ֆրանկ` սկսած 50,000-ից

Բրիտանական ֆունտ ստերլինգ` սկսած 100,000-ից

Ժամկետային ավանդների պայմանագրերի օրինակելի ձևեր

Ժամկետային ավանդների տարեկան տոկոսադրույքներ

Ավանդների տարեկան տոկոսային եկամտաբերություն

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ

Հաճախորդների հետ ավանդային պայմանագրերի կնքման ընթացակարգ

Ըստ իրականցված գործարքի ժամկետի վաղեմության` հաշվից քաղվածքների, դրանց կրկնօրինակների և այլ տեղեկությունների տրամադրման սակագներ:

Ձեր հաշում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս թե որքան եկամուտ կստանայիք Դուք, եթե Ձեր ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդնեիք ավանդի տեսքով: Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը և օրինակները  կարող եք գտնել հետևյալ հասցեում` http://armswissbank.am/uploadfiles/APY 8.02.pdf  


Ավանդատուի պահանջով ժամկետից շուտ ավանդը վերադարձնելու դեպքում, Բանկը կատարում է վերահաշվարկ 0.5% տոկոսադրույքով (եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ), և անհրաժեշտության դեպքում գանձում ավանդի գումարից արդեն իսկ վճարված տոկոսագումարները:


Հետադարձ կապ

*Հայերեն և այլ լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության  դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:

Թարմացվել է` 22.12.2011 12:13