Ֆինանսավորում

 

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն իր հաճախորդներին առաջարկում էֆ ինանսական ծառայություններ` իրենց գործունեությունը զարգացնելու, ընդլայնելու և բազմազանեցնելու համար: 

 

Վարկավորում

 

Արագ զարգացող բիզնես-միջավայրում հաջող մրցակցության համար լրացուցիչ ֆինանսականմիջոցների անհրաժեշտություն է առաջանում: «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն իրհաճախորդներին տրամադրում է վարկեր և վարկային գծեր բիզնեսի ընդլայնման համար:

Բանկը վարկավորում է կայացած կորպորատիվ հաճախորդներին,որոնք ունեն կայուն գործող բիզնես և բարի համբավ գործարար աշխարհում: Բանկը հետաքրքրված է համագործակցել այնպիսի հաճախորդների հետ, որոնք երկարաժամկետ գործընկերներ կլինեն Բանկի համար և կհամագործակցեն Բանկի հետ նաև այլ ծառայությունների գծով:

Բանկը վարկեր/վարկային գծեր է տրամադրում ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժույթով` հիմնականում առևտրի, արդյունաբերության, էներգետիկայի և սպասարկման ոլորտներում:

Վարկերի/վարկային գծերի տոկոսադրույքները տատանվում են 14-20% տարեկան` կախված հաճախորդիվարկային պատմությունից, սեփական բիզնեսի կառավարման որակից և թափանցիկությունից, ինչպես նաև այլ չափանիշներից: Վարկային գծերի դեպքում չօգտագործված մասի դիմաց հաշվարկվում է նաև 3%: Վարկերը տրամադրվում են մինչև 3 տարի ժամկետով, առանձին դեպքերում կարող են տրամադրվել մինչև 5 տարի ժամկետով:

Վարկերը տրամադրվում են ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով: Արտարժույթով տրամադրվող վարկերի դեպքում վարկերի մայր գումարների մարումները կատարվում են նույն արտարժույթով, իսկ հաշվեգրված տոկոսագումարների վճարումները միայն ՀՀ դրամով: Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Վարկերի տոկոսագումարները հաշվարկվում են վարկի փաստացի օգտագործված մասի դիմաց`տարին ընդունելով 365 օր: Վարկերի և վարկային գծերի դիմաց հաշվեգրվածտոկոսագումարների վճարումները, ինչպես նաև վարկերի մայր գումարների մարումները կատարվում են որպես կանոն յուրաքանչյուր ամիս: Վարկերի մայր գումարների մարումների համար հնարավոր է արտոնյալ շրջանի տրամադրում հաճախորդի հետ համաձայնեցված ժամանակացույցով:

Նախատեսված ժամկետում վարկի մայր գումարի և տոկոսագումարների չմարման դեպքում վարկային պայմանագրով սահմանվում են տույժեր` որպես կանոն յուրաքանչյուր ուշացրած օրվա համար ժամկետանց գումարի 0,1% և 0,2% համապատասխանաբար: Վարկային պայմանագրով սահմանված մարման ժամանակացույցի փոփոխության համար, ինչպե նաև վարկը ժամկետից շուտ մարելու համար կարող են նախատեսվել միանվագ վճարներ:
Վարկային պայմանագրով կարող են սահմանվել միջնորդավճարներ:

Վարկերի ապահովության միջոց կարող են հանդիսանալ անշարժ և շարժական գույքը, որպես լրացուցիչ ապահովության միջոց կարող են հանդես գալ երրորդ անձանց կողմից տրամադրված երաշխիքները և երաշխավորությունները: Բանկը կարող է պահանջել գրավադրվող գույքի ապահովագրություն Բանկի համար ընդունելի ապահովագրական ընկերության կողմից` առնվազն վարկի գումարի չափով: Բանկի և վարկառուի միջև կնքվող պայմանագրերի համաձայն` վարկառուի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում գրավի առարկան կարող է արտադատարանական կարգով անցնել Բանկին կամ իրացվել`ուղղակի վաճառքի ձևով:

Վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

 

Հետադարձ կապ

*Հայերեն և այլ լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության  դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:

Թարմացվել է` 11.04.2011 11:51