Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը «ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն երաշխավորում է ֆիզիկական անձանց, այդ թվում` անհատ ձեռնարկատերերի բանկային ավանդների հատուցումը: Ավանդների երաշխավորման համակար·ը տարածվում է ՀՀ-ում գործող բոլոր բանկերի վրա: Եթե ավանդատուն ունի ավանդներ մի քանի բանկերում, ապա նրա ավանդները երաշխավորվում են յուրաքանչյուր բանկում առանձին:Երաշխավորվում են ավանդատուի և դրամային և արտարժութային ավանդները:
Երաշխավորված գումարների չափերն են.
Երաշխավորված գումարների չափերն են.
- Միայն դրամային ավանդի դեպքում- մինչև 4 մլն դրամ,
- Միայն արտարժութային ավանդի դեպքում- մինչև 2 մլն դրամ,
Սահմանված են նաև երաշխավորված մեծություններ խառը հաշիվներ ունեցող ավանդատուների համար: Երաշխավորման դիմաց ավանդատուից որևէ գործողություն կամ հատուցում չի պահանջվում: Ավանդները երաշխավորվում են հիմնադրամի միջոցների հաշվին: Հիմնադրամի միջոցները ձևավորվում են բոլոր բանկերի կողմից վճարվող պարբերական եռամսյակային, միանվագ և լրացուցիչ երաշխիքային վճարների, վարկերի, դրամաշնորհների, նվիրատվությունների, միջոցների կառավարումից (ներդրումներից) ստացած եկամուտների հաշվին:
Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ
Վ.Սարգսյան 6, Երևան, 0010,
հեռ.` 374 10 58-35-14,
էլ.փոստ` adgf@cba.am
Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ
Վ.Սարգսյան 6, Երևան, 0010,
հեռ.` 374 10 58-35-14,
էլ.փոստ` adgf@cba.am
*Հայերեն և այլ լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:
Թարմացվել է` 10.10.2011 14:22


