ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում հաշիվ բացելը Ձեր առաջին քայլն է Բանկի ծառայություններից օգտվելու ճանապարհին: Այն թույլ է տալիս ընտրել վճարման, ներդրման և ֆինանսավորման Ձեր պահանջները բավարարող լուծումներ:

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում ֆիզիկական անձինք կարող են բացել հաշվի հետևյալ տեսակները`

Բանկային հաշիվներ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով, Բրիտանական ֆունտ ստեռլինգով, Շվեյցարական ֆրանկով և ՌԴ ռուբլով, որոնք Ձեզ թույլ կտան իրականացնել մուտքեր, ելքեր,փոխարկումներ, փոխանցումներ ՀՀ տարածքում և ՀՀ տարածքից դուրս:

 

Հաշվի արժույթից տարբերվող արժույթով հաշվին դրամական միջոցների մուտքի և ելքի դեպքում փոխարկման համար կիրառվում են տվյալ պահին բանկի կողմից սահմանված ընթացիկ փոխարժեքները:

Բանկային հաշիվների բացման և վարման սակագներ


Հաճախորդների բանկային հաշիվների բացման և վարման ընթացկարգ

Բանկային հաշիվներում առկա միջոցների դիմաց վճարվող տոկոսադրույքների հաշվարկման կարգը և չափը կարող եք տեսնել ստորև.

Ավանդների տոկոսադրույքներ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ

Բանկային ավանդների հատուցման երաշխավորություն

Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս թե որքան եկամուտ կստանայիք Դուք, եթե Ձեր ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդնեիք ավանդի տեսքով: Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ հասցեում` http://armswissbank.am/uploadfiles/APY 8.02.pdf

 

Դեպո հաշիվներ` Որպես Հաճախորդի պահառու` Բանկը կազմակերպում է սեփականության իրավունքով Հաճախորդին պատկանող արժեթղթերի և դրանց նկատմամբ Հաճախորդի իրավունքների գրանցումը, հաշվառումն ու պահպանությունը` Բանկում բացված արժեթղթերի հաշվառման հատուկ դեպո հաշիվներում:


Դեպո հաշիվների սպասարկման սակագներ

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն ծառայություններ է մատուցում Բանկի կողմից հաստատված «Հաճախորդների բանկային հաշիվների վարման, այլ ծառայությունների մատուցման հիմնական պայմաններ»-ի հիման վրա, որտեղ արտացոլված են նաև հաճախորդի կողմից պարտավորությունները ժամանակին չկատարելու, կամ որոշ գործողություններ կատարելու(չկատարելու) դեպքում հաճախորդի համար հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ տեղեկությունները:



ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում հաշիվ բացելու համար պահանջվող փաստաթղթերը ֆիզիկական անձանց համար`

  դիմում*,
   անձը հաստատող փաստաթուղթ*,
   աոցիալական քարտ (առկայության դեպքում)*,
   ստորագրության նմուշի քարտ (ստորագրված բանկի աշխատակցի ներկայությամբ կամ վավերացված նոտարի կողմից),
   պատշաճ կերպով ձևակերպված և վավերացված լիազորագիր` հաշվի միջոցները այլ անձի կողմից տնօրինելու դեպքում:

 

* Փաստաթուղթն անհրաժեշտ է ներկայացնել բնօրինակով կամ նոտարի կողմից վավերացված պատճենով և պահանջվող դեպքերում` նաև ապոստիլով: Պատճենահանվելուց հետո բնօրինակը կվերադարձվի:
* Դեպո հաշիվների բացման համար անհրաժեշտ է հավելյալ դիմում:

Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Արգելանք դնելու դեպքում հաշվետերը տեղեկացվում է արգելանքը դնելուց հետո:
Առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների  բռնագանձումը կարող է իրականցվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Բռնագանձելու դեպքում հաշվետերը տեղեկացվում է բռնագանձումից հետո:

Հետադարձ կապ


*Հայերեն և այլ լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության  դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:

Թարմացվել է` 25.11.2011 11:05