ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ, ելնելով իր կողմից որդեգրված քաղաքականության յուրահատկություններից, չի իրականացնում ազգաբնակչության զանգվածային սպասարկում (retail banking), ինչով և տարբերվում է ՀՀ- ում գործող գրեթե բոլոր բանկերից և վարկային կազմակերպություններից:
Փոխարենը` բանկը տվյալ շուկային բնորոշ վարկատեսակները (ավտովարկեր, հիփոթեք, սպառողական վարկեր) առաջարկում է բացառապես ելնելով իր կորպորատիվ հաճախորդների սեփականատերերին և ղեկավարներին լիարժեք/ համալիր փաթեթ տրամադրելու կամ որպես անհատական բանկային սպասարկման (private banking) շրջանակներում բանկի այլ հաճախորդների անհատական պահանջմունքները բավարարելու նպատակով:
Կոնկրետ վարկային դիմումները քննարկելիս, վարկը հաստատող մարմինը հաշվի է առնում նաև մի շարք այլ օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ, որոնք անկախ հաճախորդի վարկունակության կամ վարկի ապահովվածության աստիճանից կարող են հիմք հանդիսանալ վարկային հայտը մերժելու համար: Դրանցից են`
Օբյեկտիվ գործոններ
Սուբյեկտիվ գործոններ
Հնարավոր բացասական հետևանքներ, այլ կարևոր տեղեկատվություն
Հարգելի հաճախորդ`
Վարկային ծառայություններից օգտվելու արդյունքում հետագայում հնարավոր անցանկալի հետևանքներից խուսափելու նպատակով խնդրում ենք ուշադիր ծանոթանալ ստորև բերված տեղեկատվությանը, իսկ լրացուցիչ պարզաբանումների համար դիմել բանկի մասնագետներին:
Վարկային պարտավորությունների ոչ պատշաճ կատարման դեպքում (վարկի կամ տոկոսների վճարման ժամկետանցում, վարկի ոչ նպատակային ծախսում, վարկ ստանալու նպատակով բանկին կեղծ տեղեկատվության տրամադրում, վարկային մոնիտորինգին/վերահսկողությանը խոչընդոտում և այլն) բանկի կողմից բացի ֆինանսական պատժամիջոցներից գործող օրենսդրության համաձայն կարող են իրականացվել հետևյալ գործողությունները`
• վարկային պայմանագրի վաղաժամկետ լուծում, վարկի և հաշվարկված տոկոսների վաղաժամկետ վերադարձի պահանջի ներկայացում
• գրավադրված գույքի բռնագանձում և իրացում, ընդ որում, գրավադրված գույքի իրացումից ստացված գումարը բավարար չլինելու դեպքում հնարավոր է նաև վարկառուի այլ գույքի հաշվին պարտավորությունների մարման հնարավորությունը վրա դատական կարգով բռնագանձում տարածելը (առկայության դեպքում)
• վարկառուի վերաբերյալ տեղեկատվության գրանցում վարկային ռեգիստրում, ինչը բացասական ազդեցություն կթողնի Ձեր վարկային պատմությն վրա և կխոչընդոտի հետագայում ևս վարկային ծառայություններից օգտվելու հարցում (այդ թվում նաև այլ բանկերից և վարկային կազմակերպություններից)
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բացատրություններ և օրինակներ, կանոնակարգ 8/01
ԲԱՆԿԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԳՆԱՀԱՏՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ
*Հայերեն և այլ լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:
Թարմացվել է` 18.10.2011 17:53


