ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը հայաստանյան, ինչպես նաև միջազգային ֆինանսական շուկաներում գործունեություն իրականացնող ինստիտուտներին առաջարկում է փոխշահավետ համագործակցություն դրամական և արտարժույթի շուկաներում:
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն իրականացնում է ՀՀ պետական արժեթղթերի առք ու վաճառքի գործառնություններ, հաճախորդներին տալիս է Բանկի միջոցով պետական արժեթղթերի աճուրդներին մասնակցելու հնարավորություն: Ընդ որում, Բանկն իրականացնում է իր կողմից առաջարկվող պետական արժեթղթերի ամենօրյա գնանշում: Հետգնման համաձայնագրեր (ռեպո, հակադարձ ռեպո) Հետգնման համաձայնագրերը հանդիսանում են դրամական շուկայի այն գործիքներից, որոնք հաճախորդները կարող են օգտագործել դրամական միջոցների ոչ ռիսկային ներգրավման և տեղաբաշխման նպատակով: Ռեպոն այն գործարքն է, որով հաճախորդը (Բանկը) Բանկին (հաճախորդին) է օտարում արժեթղթերը՝ պայմանագրով նախատեսված օրը դրանք հետ գնելու և սահմանված տոկոսագումար վճարելու պարտավորությամբ, իսկ Բանկը (հաճախորդը) սեփականության իրավունքով ձեռք է բերում արժեթղթերը՝ դրանք պայմանագրով սահմանված օրը հետ վաճառելու պարտավորությամբ:
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի հետ այս գործարքը կնքելու դեպքում հաճախորդը հնարավորություն կունենա իրականացնել պայմանագրի հիմքում ընկած ակտիվի առք կամ վաճառք ապագայում՝ ֆորվարդային պայմանագրի կնքման օրը Բանկի հետ համաձայնեցված գնով:
Պետական արժեթղթերի առք կամ վաճառք

Ֆորվարդ
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի հետ այս գործարքը կնքելու դեպքում հաճախորդը հնարավորություն կունենա իրականացնել պայմանագրի հիմքում ընկած ակտիվի առք կամ վաճառք ապագայում՝ ֆորվարդային պայմանագրի կնքման օրը Բանկի հետ համաձայնեցված գնով:
| ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի կողմից սահմանվածարտարժութային ածանցյալ գործիքներով գործառնությունների փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ * > Forward Rates | |||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| ISO-ի կոդը | ԱՐՏԱՐԺՈՒՅԹ | 2-7 օր | 8-14 օր | 15-31 օր | 32-62 օր | 63-95 օր | |||||
| առք | վաճառք | առք | վաճառք | առք | վաճառք | առք | վաճառք | առք | վաճառք | ||
| USD | ԱՄՆ դոլար | 389.47 | 392.00 | 389.97 | 393.03 | 390.32 | 394.65 | 391.48 | 398.47 | 392.54 | 402.70 |
| EUR | Եվրո | 513.56 | 518.41 | 514.16 | 522.85 | 514.52 | 527.27 | 515.83 | 533.76 | 517.01 | 543.82 |
| CHF | Շվեյցարական ֆրանկ | 424.88 | 432.27 | 424.76 | 434.58 | 424.46 | 439.65 | 423.92 | 446.84 | 423.34 | 457.42 |
| GBP | Մեծ Բրիտանիայի ֆունտ ստեռլինգ | 609.82 | 618.76 | 609.65 | 621.56 | 609.22 | 627.96 | 608.45 | 637.59 | 607.62 | 651.30 |
| RUB | ՌԴ ռուբլի | 12.97 | 13.26 | 12.96 | 13.33 | 12.95 | 13.46 | 12.94 | 13.64 | 12.92 | 13.89 |
Սվոփ
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի կողմից առաջարկվող այս գործիքը հնարավորություն է տալիս փոխանակել մի արժույթը մեկ այլ արժույթով սվոփ պայմանագրի կնքման օրը և իրականացնել հակադարձ գործարքը նույն փոխարժեքով՝ սվոփ պայմանագրում նախատեսված ժամկետում՝ վճարելով համապատասխան տոկոսադրույքը: ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի կողմից սահմանված արտարժութային ածանցյալ գործիքներով գործառնությունների փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
* 95 օրից ավելը` պայմանագրային
| ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի կողմից սահմանվածարտարժութային ածանցյալ գործիքներով գործառնությունների փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ * > Swap | |||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| ISO-ի կոդը | ԱՐՏԱՐԺՈՒՅԹ | 2-7 օր | 8-14 օր | 15-31 օր | 32-62 օր | 63-95 օր | |||||
| առք | վաճառք | առք | վաճառք | առք | վաճառք | առք | վաճառք | առք | վաճառք | ||
| USD | ԱՄՆ դոլար | 13.30% | -6.30% | 13.50% | -6.50% | 11.00% | -4.00% | 11.20% | -3.80% | 11.50% | -3.50% |
| EUR | Եվրո | 14.20% | -5.70% | 14.40% | -5.90% | 12.00% | -3.50% | 12.20% | -3.20% | 12.50% | -3.00% |
| CHF | Շվեյցարական ֆրանկ | 15.50% | 1.50% | 15.70% | 1.50% | 15.50% | 1.50% | 16.20% | 1.50% | 16.50% | 1.50% |
| GBP | Մեծ Բրիտանիայի ֆունտ ստեռլինգ | 14.90% | 1.50% | 15.10% | 1.50% | 15.20% | 1.50% | 15.90% | 1.50% | 16.40% | 1.50% |
| RUB | ՌԴ ռուբլի | 12.10% | 1.50% | 12.40% | 1.50% | 11.70% | 1.50% | 12.70% | 1.50% | 12.20% | 1.50% |
Արտարժութային փոխարկումներ
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում Հաճախորդների արտարժութային փոխարկումների հանձնարարականները կիրականացվեն առավել արդյունավետ պայմաններով` նրանց առաջարկելով տեղական և միջազգային շուկաների մրցունակ փոխարժեքներ` ցուցաբերելով անհատական մոտեցում և փոխանակման արագություն: Ոսկով գործառնություններ
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը միանգամայն շահավետ պայմաններով իրականացնում է նաև գործառնություններ ոսկու ստանդարտ ձուլակտորներով և ոսկեդրամներով` պայմանագրային հիմունքներով` հիմք ընդունելով ոսկու միջազգային գները: Բանկի հաճախորդներին հնարավորություն է ընձեռված ձեռք բերել 5, 10, 20, 50, 100, 250, 500 և 1000 գրամանոց ոսկու ստանդարտ ձուլակտորներ, ինչպես նաև 0.1, 0.25, 0.5 և 1 տրոյական ունցիա կշիռներով և համապատասխանաբար 10, 25, 50, 100 եվրո անվանական արժեքներով ոսկյա հուշադրամներ:
Միջբանկային վարկեր (դեպոզիտներ)
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը հանդիսանում է հայաստանյան միջբանկային դրամական շուկայի ակտիվ մասնակից: Բանկն իրականացնում է վարկային, դեպոզիտային գործառնություններ ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժույթով: Վարկեր տրամադրվում են ինչպես թղթակից, այնպես էլ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում հաշիվ չունեցող բանկերին` որպես գրավ ընդունելով ՀՀ պետական պարտատոմսեր, վարկի արժույթից տարբեր այլ արժույթ և այլն:
*Հայերեն և այլ լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:
Թարմացվել է` 22.11.2010 14:17