ԽՈՐՀՈՒՐԴ

Վարդան Սիրմաքես 
Խորհրդի նախագահ

Վարդան Սիրմաքեսը շվեյցարաբնակ, ծագումով հայ գործարար է, ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի հիմնադիրը և բաժնետոմսերի միակ սեփականատերը: Նա համաշխարհային հռչակ վայելող շվեյցարական ժամացույցների «Ֆրանկ Մյուլլեր Ուոչլանդ» ընկերության հիմնադիրն է, համասեփականատերը և Գործադիր տնօրենը: Ծնվել է 1956թ.-ին, ապրում է Ժնև քաղաքում:

                                                                                           
Պատրիկ Բիտտել 
Խորհրդի անդամ

Պատրիկ Բիտտելը ժնևի պատվարժան փաստաբաններից է: Նրա փորձառության ոլորտները ներառում են բանկային և ֆինանսական, անշարժ գույքի և առևտրային իրավունքները: Նա համահեղինակ է ֆինանսական ոլորտի հրապարակումների և դասախոսում է հեղինակավոր ծրագրերում, Ժնևի և Ցյուրիխի Փաստաբանների, ինչպես նաև Ժնևի Գործարար Իրավաբանների Ասոցիացիաների անդամ է: Ծնվել է 1957թ.-ին, ավարտել է Ժնևի Համալսարանը:

 

Արդեն Սելլեֆյան 
Խորհրդի անդամ

Արդեն Սելլեֆյանը տնտեսագիտության դոկտոր է, իր գործունեության ընթացքում խորհրդատվություն է մատուցել մի շարք երկրներում գործող ֆինանսական և արտադրական կազմակերպությունների: 2000թ.-ից առ այսօր հանդիսանում է Շվեյցարիայի Ժնև քաղաքում գտնվող «Ֆրանկ Մյուլլեր Գրուփ»-ի գլխավոր խորհրդատուն: 2002թ.-ից հանդիսանում է «Արցախբանկ» ՓԲԸ խորհրդի անդամ: Ծնվել է 1951թ.-ին, ավարտել է Շվեյցարիայի Լոզանի Տնտեսագիտական Համալսարանը:

 

Գևորգ Չաքմիշյան
Խորհրդի անդամ

Գևորգ Չաքմիշյանը փորձառու և առաջադեմ մասնագետ է իրավաբանության ոլորտում: Նրա փորձառության ոլորտները ներառում են հարկային և քաղաքացիական իրավունքները: Գևորգ Չաքմիշյանը հարուստ աշխատանքային փորձ է կուտակել ղեկավար պաշտոններում և մի շարք միջազգային կազմակերպություններում, ինչպիսին է PricewaterhouseCoopers-ը: Ծնվել է 1971թ. ավարտել է Երևանի Պետական Համալսարանը, ինչպես նաև ուսանել է Փարիզի առաջատար համալսարաններում իրավունք և միջազգային հարաբերություններ մասնագիտություններով:

 

Աշոտ Սալնազարյանտ.գ.դ
Խորհրդի անդամ

Աշոտ Սալնազարյանը տնտեսագիտության դոկտոր է, Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի Ֆինանսական ֆակուլտետի  դեկան, ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում՝ արժեթղթերի շուկայի կարգավորման բնագավառում, «Արժեթղթերի շրջանառության մասին»օրենքի համահեղինակ է և շուրջ 48 գիտական հոդվածների հեղինակ: Ծնվել է 1958թ.-ին, ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը:

 

ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆ

 


Բարձրակարգ մասնագետների առկայությունը' բանկի, նրա հաճախորդների և գործընկերների հաջողության գրավականներից մեկն է: ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում հավաքագրվել են առաջադեմ մասնագետներ, որոնք հավատարիմ են կորպորատիվ արժեքներին և ջանք չեն խնայում բանկի առաջխաղացմանը նպաստելու գործում:


Գևորգ Մաչանյան, տ.գ.թ.
Տնօրինության նախագահ
Գործադիր տնօրեն

Գևորգ Մաչանյանն ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի Գործադիր տնօրենն է հիմնադրման օրվանից: Նա ունի ավելի քան քսանհինգամյա աշխատանքային փորձ բանկային համակարգում, որից քսանը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ՀՀ կենտրոնական բանկում: ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը ղեկավարելուց առաջ նա եղել է ԿԲ Գլխավոր աուդիտորը' Ներքին աուդիտի խմբի ղեկավարը: Նրա ղեկավարման հմտությունը դրսևորվել է Հայաստանում վճարահաշվարկային համակարգերի լայնամասշտաբ ենթակառուցվածքային ծրագրերի բարեհաջող իրագործմամբ: Այդ ծրագրերի թվին են պատկանում միջբանկային հեռահաղորդակցության և էլեկտրոնային վճարումների համակարգերի, ArCa միասնական վճարային համակարգի ստեղծման և ներդրման աշխատանքների ղեկավարումը, SWIFT համակարգի ներմուծումը և ներդրումը ՀՀ-ում: Գևորգ Մաչանյանն իր գործունեության ընթացքում ակտիվ համագործակցություն է ծավալում միջազգային կազմակերպությունների հետ, մասնակցում է միջազգային կոնֆերանսների ու խորհրդաժողովների: Ծնվել է 1959թ.-ին, ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը:


Գրիգոր Մովսիսյան
Տնօրինության անդամ
Ֆինանսական տնօրեն

Կենտրոնական բանկի Բանկային վերահսկողության դեպարտամենտում Գրիգոր Մովսիսյանի աշխատանքային փորձը, ինչպես նաև մասնակցությունը միջազգային բազում խորհրդաժողովներին և վերապատրաստման ծրագրերին' բանկի ընդհանուր առաջխաղացման գործում նրա դերը դարձնում են խիստ արժեքավոր: ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում նրա հսկողության ներքո են գտնվում բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների սահմանաչափերի պահպանումը, եկամուտների, ծախսերի ու կապիտալ ներդրումների պլանավորման աշխատանքների իրականացումը, ծախսերի ու կապիտալ ներդրումների ներքին սահմանաչափերի պահպանումը: Ծնվել է 1974թ.-ին, ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը: Բանկում աշխատում է Բանկի հիմնադրման օրվանից:


Սեդրակ Բաղդասարյան 
Տնօրինության անդամ
Հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների դեպարտամենտի տնօրեն - Գլխավոր հաշվապահ

Բանկային համակարգում կուտակված հարուստ փորձը, ինչպես նաև ՀՀ ԿԲ-ի Բանկային մեթոդաբանության և վերլուծությունների վարչությունում աշխատանքը Սեդրակ Բաղդասարյանին թույլ են տալիս ըստ արժանվույն իրականացնել Բանկի Հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների դեպարտամենտի տնօրենի գործառույթները: Ծնվել է 1976թ.-ին, ավարտել է Երևանի պետական Տնտեսագիտական ինստիտուտը: Բանկում աշխատում է 2005թ.-ի հոկտեմբերից:


Գևորգ Խաչատրյան 
Տնօրինության անդամ
Հաճախորդների սպասարկման դեպարտամենտի տնօրեն

Գևորգ Խաչատրյանը մի շարք ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ՀՀ բանկային համակարգում և ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայում' կանոնակարգելով բանկային ծառայությունների մատուցման, ներքին և արտաքին շուկաներում գործառնությունների իրականացման, պլաստիկ քարտերի ներդրման, պարտատոմսեր թողարկող կազմակերպությունների հետ փոխհարաբերությունների ոլորտները, դասախոսել է Հայ-Գերմանական ֆինանսաբանկային քոլեջում: Բանկում նա ղեկավարում է Հաճախորդների սպասարկման դեպարտամենտը' ապահովելով միջազգային ստանդարտներին համապատասխան բանկային ծառայությունների մատուցումը Բանկի հաճախորդներին, ինչպես նաև նոր ծառայությունների ներդրումը: Ծնվել է 1970թ.-ին, ավարտել է Երևանի պետական համալսարանը:Բանկում աշխատում է Բանկի հիմնադրման օրվանից:

 

Գրիգոր Հովհաննիսյան
Տնօրինության անդամ
Վարկավորման դեպարտամենտի տնօրեն 


 Գրիգոր Հովհաննիսյանը իր աշխատանքային գործունեությունը ՀՀ բանկային համակարգում սկսել է 1996թ-ից, ընդ որում, արդեն 1998թ-ից զբաղեցրել է ղեկավար պաշտոններ վարկավորման և հաճախորդների սպասարկման բնագավառներում: Բանկային համակարգում նրա ղեկավարության տակ են եղել բանկային ծառայությունների մատուցման, կորպորատիվ և սպառողական վարկավորման, վճարային քարտերի և արագ դրամական փոխանցումների ոլորտները: Ծնվել է 1974թ-ին, ավարտել է Երևանի Պետական Ճարտարագիտական Համալսարանը, բանկում աշխատում է 2009թ-ից:

 

Կարեն Տուրյան  տ.գ.թ
Տնօրինության անդամ
Ներդրումային դեպարտամենտի տնօրեն 

Կարեն Տուրյանը հարուստ աշխատանքային փորձ ունի ՀՀ Բանկային համակարգում, ինչպես նաև դասավանդում է մի շարք առաջատար ԲՈՒՀ-երում: Նա ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ՀՀ բանկային համակարգում որպես դիլինգային կենտրոնի տնօրեն և  գլխավոր դիլեր: Կարեն Տուրյանը հեղինակ է բազմաթիվ գիտական հոդվածների ,ինչպես նաև մի շարք տպագիր նյութերի:  

Ծնվել է 1976թ.-ին, ավարտել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանը, ունի տնտեսագիտական գիտությունների թեկնածուի կոչում: Նա մասնակցել է մի շարք վերապատրաստումների թե' Հայաստանում և թե' արտասահմանում: Բանկում աշխատում է 2005թ.-ի մայիսից:

 

ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏ

Արկադի Փինաչյան
Ներքին աուդիտի ղեկավար

Արկադի Փինաչյանը ունի աշխատանքային բազմամյա փորձ արժեթղթերի բնագավառում,  այդ թվում նաև կարգավորման ոլորտում, մասնավորապես' աշխատել է ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչությունում, իսկ հետագայում ՀՀ արժեթղթերի հանձնաժողովում: Նա, միաժամանակ,  զբաղվում է մակավարժական աշխատանքով և ներկայումս դասավանդում է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում: Ա. Փինաչյանը ծնվել է 1976թ.-ին, ավարտել է Երևանի Պետական Համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը: Մասնագիտական գիտելիքների և աշխատանքային հմտությունների բարձրացման նպատակով մասնակցել է մի շարք սեմինարների և ուսումնական դասընթացների: Բանկում աշխատում է 2006թ.-ից: 2010թ.-ից «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ » ՓԲԸ-ում զբաղեցնում է ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնը:

 

 

 

 

*Հայերեն և այլ լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության  դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:

Թարմացվել է` 20.02.2012 11:00