«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ը ֆիզիկական անձանց առաջարկում է ոչ միայն ավանդական բանկային ծառայություններ (փոխանցումներ, ավանդներ, այլ), որոնք հարմարեցված են հաճախորդների անհատական պահանջներին, այլ նաև ներդրումային գործիքների լայն ընտրանի ինչպես հայկական, այնպես էլ միջազգային շուկաներում: Իր կորպորատիվ հաճախորդների հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց Բանկն առաջարկում է նաև տարատեսակ վարկեր` սպառողական, ավտոմեքենայի ձեռք բերման, ինչպես նաև անշարժ գույքի գնման և վերանորոգման:

ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

  • Ցանկացած անձ իրավունք ունի ստանալ «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Արժեթղթերի շուկայի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված տեղեկությունները:  Ցանկացած անձ իրավունք ունի ստանալ «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի վերաբերյալ «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով, 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվության պատճենները, և «Արժեթղթերի շուկայի մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքի 16-րդ, 120-րդ հոդվածներով, 126-րդ հոդվածի 1-ին մասով   սահմանված տեղեկությունները` գրավոր դիմելով Բանկ յուրաքանչյուր աշխատանքային օր` ժ 09:30-17:00 Վ. Սարգսյան 10 հասցեով:
    Տեղեկությունները տրամադրվում են 3 աշխատանքային օրվա ընթացքում, որի համար  չի գանձվում միջնորդավճար, եթե տեղեկությունները տրամադրվում են առձեռն կամ էլեկտրոնային փոստով, իսկ ֆաքսով կամ փոստով առաքելու դեպքում գանձվում է միջնորդավճար ըստ Բանկում գործող սակագների:
Հաճախորդների բողոք-պահանջների եվ դիմումների քննարկման ընթացակարգ

 
   Բանկին որևէ բողոք-պահանջ ներկայացնելու համար դիմեք մեզ.

    Գտնվելու վայրը՝        ք. Երևան, Վազգեն Սարգսյան 10
    Հեռ.՝                        (+374 10) 52-95-93, 58-44-19, 54-07-28,
                                   (+374 10) 54-07-36, 54-07-51 
    Էլ. հասցե՝                 info@armswissbank.am
    Ֆաքս՝                       (+374 10) 58-24-21, 54-06-75
    Կայք`                       www.armswissbank.am, www.armswissbank.com


*Հայերեն և այլ լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության  դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:

Թարմացվել է` 25.11.2011 16:45