Բրոքերային ծառայություններ

Բրոքերային գործունեության շրջանակներում Բանկն իր անունից և հաճախորդի հաշվին կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին հաճախորդի հանձնարարականների հիման վրա իրականացնում է արժեթղթերի առք/վաճառք, ինչպես նաև այլ գործողություներ և գործարքներ`կապված բրոքերային գործունեության իրականացման հետ:

Բանկը` որպես բրոքեր, իր հաճախորդներին տրամադրում է հետևյալ ծառայությունները`

- արժեթղթերի (այդ թվում ածանցյալ արժեթղթերի) գնման կամ վաճառքի հանձնարարականների ընդունում, հաղորդում և/կամ կատարում, հաճախորդի հաշվինև միջոցներով արժեթղթերով գործարքների (այդ թվում` ռեպո գործարքներ)իրականացում,

Դառնալով ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի հաճախորդ և օգտվելով բանկի կողմից առաջարկվող բրոքերային ծառայություններից` Դուք ունեք հնարավորություն ներդրումներ կատարել ստորև նշված ֆոնդային բորսաներում գնանշվող արժեթղթերում.

Ֆոնդային բորսաներ

Բրոքերային գործունեության իրականացման կանոններ (Ուժի մեջ է  11.04.2011թ-ից)

Կապի միջոցների օգտագործմամբ հաղորդագրությունների փոխանակման ընթացակարգ

Շահերի բախում

Պատվերների կատարման ընթացակարգ

Բողոքների քննարկման ընթացակարգ

Բրոքերային ծառայությունների մատուցման սակագներ (Ուժի մեջ է  11.04.2011թ-ից)

Ֆյուչերսային պայմանագրերով գործարքների սակագներ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ`Բրոքերային ծառայությունների մատուցման պայմանագիրն ուժի մեջ է մտնում և պարտադիր է դառնում կնքելու պահից և գործում է անժամկետ:

Պայմանագիրը կարող է հաճախորդի կողմից միակողմանիորեն լուծվել` Բանկին առնվազն 10 օր առաջ տեղեկացնելու պայմանով: Պայմանագիրը լուծելուց հետո` 3 բանկային օրվա ընթացքում, Բանկը պարտավոր է հաճախորդին կամ նրա լիազոր ներկայացուցչին փոխանցել հաճախորդին պատկանող արժեթղթերն ու դրամական միջոցները:

Բացի այդ պատվերում նշված պայմաններին համապատասխան գործարքների կատարման դեպքում արժեթղթերում ներդրման հետ կապված ՌԻՍԿԸ ԿՐՈՒՄ Է ՀԱՃԱԽՈՐԴԸ: Բանկը ՉԻ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ  հաճախորդի վնասները, եթե դրանք չեն պատճառվել Բանկի կողմից անբարեխիղճ վարքագծի արդյունքում:

 

 

Արժեթղթերի պահառության ծառայություններ

Արժեթղթերի պահառության գործունեությունը արժեթղթերի պահպանության, պահառության և արժեթղթերի նկատմամբ իրավունքների հաշվառման ու փոխանցման գործունեությունն է:
Արժեթղթերի պահառության շրջանակներում Բանկը հաճախորդներին առաջարկում է հետևյալ ծառայությունները`

 

  • Հաճախորդի արժեթղթերի նկատմամբ իրավունքների և պարտավորությունների գրանցում.
  • Հաճախորդի արժեթղթերի անվանատեր հանդես գալը.
  • Հաճախորդի համար առանձին դեպո հաշվի բացում և վարում.
  • Հաճախորդին արժեթղթերի վերաբերյալ թողարկողից, Կենտրոնական դեպոզիտարիայից և այլ պահառուից ստացված ամբողջական տեղեկատվության տրամադրում.
  • Արժեթղթերի պահառությանն առնչվող և օրենքով թույլատրվող այլ ծառայություններ:

Արժեթղթերի պահառության գործունեության կանոններ 

Արժեթղթերի պահառության գործունեության սակագներ   Ուժի մեջ է  02.02.2011

 

 

Արժեթղթերի թողարկման կազմակերպման և տեղաբաշխման իրականացման ծառայություններ

Լրացուցիչ միջոցների ներգրավումը հանդիսանում է ցանկացած ընկերության ֆինանսական քաղաքականության կարևոր մասերից մեկը: Արժեթղթերի թողարկումը դիտարկելով որպես ֆինանսական միջոցների հավաքագրման այլընտրանքային աղբյուր և օգտվելով ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի կողմից առաջարկվող թողարկման և տեղաբաշխման ծառայություններից` ընկերությունները կարող են ընդլայնել իրենց ներդրումային ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները և ավելիարդյունավետ կառավարել  իրենց ֆինանսական հոսքերը:

Իր փորձի և ֆինանսական շուկայում գրաված դիրքի շնորհիվ` բանկն արժեթղթերի պոտենցիալ թողարկողներին առաջարկում է մի շարք ներդրումային բանկային ծառայություններ` մեկ ամբողջական փաթեթով: Առաջարկվող ծառայություններն ընդգրկում են`

 

  • ներդրումային նախագծի բիզնես-պլանի մշակմանն աջակցություն և գնահատում,
  • արժեթղթերի թողարկման էական պայմանների որոշում,
  • թողարկման որոշման և արժեթղթերի ազդագրի պատրաստում, ինչպես նաև ազդագրիպետական գրանցման գործընթացում պատշաճ ներկայացուցչության ապահովում,
  • պոտենցիալ ներդրողների բացահայտման աշխատանքների իրականացում (անհատական հանդիպումների, ռոուդ-շոուների կազմակերպման միջոցով),
  • արժեթղթերի տեղաբաշխման կազմակերպում և պետական լիազոր մարմնին տրամադրվող հաշվետվության կազմում,
  • հաճախորդներին արժեթղթերից բխող պարտավորությունների կատարման երաշխիքների տրամադրում,
  • երկրորդային շուկայում արժեթղթերի իրացվելիության ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացում,
  • արժեթղթերի տեղաբաշխման և մարման կազմակերպման առնչությամբ բանկային հաշվարկային ծառայությունների տրամադրում,
  • արժեթղթերի թողարկման, տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման հետ կապված այլ ծառայություններ:

Իրականացված թողարկումներ

 

 

Ստորև ներկայացված հղումներով կարող եք  ծանոթանալ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի կանոնադրութունների և կանոնների վերջին տարբերակներին` գրանցված ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

http://www.nasdaqomx.am/am/cda_rules.htm *

http://www.nasdaqomx.am/am/rules.htm *


Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել մեզ:

*Բանկը պատասխանատվություն չի կրում սույն ինտերնետային կայքում ներկայացված տեղեկատվության մեջ, նյութերում, հրապարակումներում և այլ հաղորդագրություններում առկա սխալների համար: Բանկը պատասխանատվություն չի կրում սույն ինտերնետային կայքում ներկայացված տեղեկատվության, նյութերի, հրապարակումների և այլ հաղորդագրությունների հիման վրա ձեռնարկված միջոցառումների և (կամ) կատարված գործողությունների (անգործության) համար:

*Հայերեն և այլ լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության  դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:

Թարմացվել է` 10.10.2011 14:53