Մեր գործունեությունն ուղղված է ներդրողների պահանջներին համապատասխան ներդրումային արդյունավետ լուծումների մշակմանն ու իրագործմանը: Մենք վստահ ենք, որ դրան կարելի է հասնել հաճախորդների հետ սերտ համագործակցության միջոցով` նրանց համար մշակելով բազմազանեցված ներդրումային ծրագրեր, որոնք նպաստում են ներդրված կապիտալի պահպանմանը, ընթացիկ եկամուտների աճին և կապիտալի հետագա արժեքավորմանը:  «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ն իր հաճախորդներին առաջարկում է ընդլայնել իրենց ներդրումային հնարավորությունների շրջանակը և օգտվել իր ծառայություններից ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային արժեթղթերի շուկաներում: Ձեր ներդրումային պահանջները լավագույնս բավարարելու նպատակով, խնդրում ենք դիմել մեր մասնագետներին, որոնք ցուցաբերելով անհատական մոտեցում, Ձեզ համար կմշակեն առավել արդյունավետ ներդրումային լուծումներ:

*Հայերեն և այլ լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության  դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:

Թարմացվել է` 23.06.2011 16:20