"ՓՐԱՅՎԻԹ ԼԻՆՔ"

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն իր hաճախորդներին առաջարկում է ժամանակակից միջազգային պահանջներին համապատասխանող առցանց «Փրայվիթ լինք» համակարգը, որը Ինտերնետի միջոցով օրվա ցանկացած պահին հաշվի հասանելիության և գործարքների իրականացման հնարավորություն է ընձեռում ` հարմարավետ դարձնելով ֆինանսական գործառնությունները:
Առցանց սպասարկման համակարգի միջոցով Հաճախորդը կարող է`

 

  • դիտել իր հաշվին/ներին տվյալ պահին առկա մնացորդները,
  • դիտել բանկում տվյալ պահին գործող արժութային փոխարժեքները,
  • ձևավորել/ներկայացնել Բանկ վճարային հանձնարարականներ` ՀՀ դրամով և արտարժույթով`կաղապարների պահպանման հնարավորությամբ,
  • ձևավորել/ներկայացնել Բանկ արժույթի փոխարկման հայտ,
  • ստանալ տարբեր տեսակի հաշվետվություններ` հաշվի շարժի, մնացորդի և համակարգ ներմուծված/հեռացված հանձնարարականների վերաբերյալ,
  • փոխանակել էլեկտրոնային հաղորդագրություններ Բանկի հետ:

 


Հատուկ մշակված և կառուցված համակարգն ունի անվտանգության բարձր մակարդակ և հաճախորդների անհատական պահանջներին հարմարեցվող գործառնական փաթեթ:

Բանկ Հաճախորդ համակարգի միջոցով Հաճախորդի բանկային հաշիվների սպասարկման ընթացակարգ

 

"ՔԻ ԲԵՆՔԻՆԳ"

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն իր hաճախորդներին առաջարկում է միջազգային պահանջներին չզիջող առցանց KeyBanking համակարգը, որն Ինտերնետի և ֆաքսիմիլային միջոցներով հնարավորություն է ընձեռում ֆինանսական բնույթի հանձնարարականներ ուղարկելու Բանկ: Համակարգը հնարավորություն է տալիս օրվա ցանկացած պահին, ցանկացած վայրից ներկայացնել հետևյալ հաղորդագրությունները.

· վճարման հանձնարարականներ ՀՀ դրամով

· վճարման հանձնարարականներ արտարժույթով

· փոխարկման հայտ

· ազատ ոճի հաղորդագրություն

Համակարգը իրականացնում է նաև տեղեկատուի գործառույթ: Հատուկ մշակված և կառուցված համակարգն ունի անվտանգության բարձր մակարդակ և հաճախորդների անհատական պահանջներին հարմարեցվող գործառնական փաթեթ:

"ՔԻ ԲԵՆՔԻՆԳ" համակարգի միջոցով հաճախորդների սպասարկման  ընթացակարգ


ԱՐԱԳ ԴԻՏՈՒՄ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն իր հաճախորդներին հնարավորություն է տալիս առցանց տեսնել իրենց հաշիվների մնացորդները:

Ընթացակարգ

 

ԻՆՏԵՐՆԵՏ-ԲԱՆԿ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-ն իր հաճախորդներին առաջարկում է առաջադեմ Ինտերնետ-Բանկ համակարգը, որը հնարավորություն է ընձեռնում արագ և հարմարավետ կառավարել հաճախորդի հաշիվները աշխարհի ցանկացած վայրից և ցանկացած պահին: Օգտվելով Ինտերնետ-Բանկ համակարգից Դուք կկարողանաք`

  •  կառավարել Ձեր հաշիվները աշխարհի ցանկացած կետից որտեղ կա Ինտերնետ
  •  պատրաստել և Բանկ ուղարկել դրամով և արտարժույթով վճարման հանձնարարականներ
  •  կատարել արտարժույթային փոխարկումներ
  •  հետևել հաշիվների ընթացիկ վիճակին
  •  ստանալ հաշիվներից քաղվածքներ ցանկացած ժամանակահատվածի կտրվածքով
  •  կատարել վարկի մարումներ
  •  իրականացնել ժամկետային ավանդի համալրումներ
  •  բանկից ստանալ տեղեկատվություն գործարքի վիճակի մասին

Համակարգում ապահովված է անվտանգության բարձր մակարդակ: Օգագործվում են էլեկտրոնային թվային ստորագրություններ. նույնականացման համակարգը ապահովում է գործարք կատարող կողմերի իսկությունը:

 

*Հայերեն և այլ լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության  դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:

Թարմացվել է` 25.11.2011 12:00