Մեր գործունեությունն ուղղված է ներդրողների պահանջներին համապատասխան ներդրումային արդյունավետ լուծումների մշակմանն ու իրագործմանը: Մենք վստահ ենք, որ դրան կարելի է հասնել հաճախորդների հետ սերտ համագործակցության միջոցով` նրանց համար մշակելով բազմազանեցված ներդրումային ծրագրեր, որոնք նպաստում են ներդրված կապիտալի պահպանմանը, ընթացիկ եկամուտների աճին և կապիտալի հետագա արժեքավորմանը:
Բրոքերային ծառայություններ
Բրոքերային գործունեության շրջանակներում Բանկն իր անունից և հաճախորդի հաշվին կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին հաճախորդի հանձնարարականների հիման վրա իրականացնում է արժեթղթերի առք/վաճառք, ինչպես նաև այլ գործողություներ և գործարքներ` կապված բրոքերային գործունեության իրականացման հետ:
Բանկը` որպես բրոքեր, իր հաճախորդներին տրամադրում է հետևյալ ծառայությունները`
- արժեթղթերի (այդ թվում ածանցյալ արժեթղթերի) գնման կամ վաճառքի հանձնարարականների ընդունում, հաղորդում և/կամ կատարում, հաճախորդի հաշվին և միջոցներով արժեթղթերով գործարքների (այդ թվում` ռեպո գործարքներ)իրականացում, Դառնալով ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդ և օգտվելովբանկի կողմից առաջարկվող բրոքերային ծառայություններից` Դուք ունեքհնարավորություն ներդրումներ կատարել ստորև նշված ֆոնդային բորսաներումգնանշվող արժեթղթերում.
Ֆոնդային բորսաներ
Շահերի բախում
Պատվերների կատարման ընթացակարգ
Բողոքների քննարկման ընթացակարգ
Բրոքերային ծառայությունների մատուցման սակագներ (Ուժի մեջ է 11.04.2011թ-ից)
Պայմանագիրը կարող է հաճախորդի կողմից միակողմանիորեն լուծվել` Բանկին առնվազն 10 օր առաջ տեղեկացնելու պայմանով: Պայմանագիրը լուծելուց հետո` 3 բանկային օրվա ընթացքում, Բանկը պարտավոր է հաճախորդին կամ նրա լիազոր ներկայացուցչին փոխանցել հաճախորդին պատկանող արժեթղթերն ու դրամական միջոցները:
Բացի այդ պատվերում նշված պայմաններին համապատասխան գործարքների կատարման դեպքում արժեթղթերում ներդրման հետ կապված ՌԻՍԿԸ ԿՐՈՒՄ Է ՀԱՃԱԽՈՐԴԸ: Բանկը ՉԻ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ հաճախորդի վնասները, եթե դրանք չեն պատճառվել Բանկի կողմից անբարեխիղճ վարքագծի արդյունքում:
Արժեթղթերի պահառության ծառայություններ
Արժեթղթերի պահառության գործունեությունը արժեթղթերի պահպանության, պահառության և արժեթղթերի նկատմամբ իրավունքների հաշվառման ու փոխանցման գործունեությունն է:
Արժեթղթերի պահառության շրջանակներում Բանկը հաճախորդներին առաջարկում է հետևյալ ծառայությունները`
- Հաճախորդի արժեթղթերի նկատմամբ իրավունքների և պարտավորությունների գրանցում.
- Հաճախորդի արժեթղթերի անվանատեր հանդես գալը.
- Հաճախորդի համար առանձին դեպո հաշվի բացում և վարում.
- Հաճախորդին արժեթղթերի վերաբերյալ թողարկողից, Կենտրոնական դեպոզիտարիայիցև այլ պահառուից ստացված ամբողջական տեղեկատվության տրամադրում.
- Արժեթղթերի պահառությանն առնչվող և օրենքով թույլատրվող այլ ծառայություններ:
Արժեթղթերի պահառության գործունեության սակագներ Ուժի մեջ է 02.02.2011
Արժեթղթերի թողարկման կազմակերպման և տեղաբաշխման իրականացման ծառայություններ
Ներդրումային բանկային ծառայություններ մատուցելու իր ռազմավարական գործառույթի շրջանակներում բանկն աջակցում է տեղական խոշոր ընկերություններին`ֆինանսական միջոցների հավաքագրման գործընթացը կազմակերպել արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման միջոցով: Ֆինանսական ընկերություններին նաևառաջարկվում է համագործակցել արժեթղթերի երաշխավորված տեղաբաշխմանգործընթացին` սինդիկատ ձևավորելու միջոցով:
Արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման ծառայություններն ընդգրկում են`
- ներդրումային նախագծի բիզնես-պլանի մշակմանն աջակցություն և գնահատում,
- արժեթղթերի թողարկման էական պայմանների որոշում,
- թողարկման որոշման և արժեթղթերի ազդագրի պատրաստում, ինչպես նաև ազդագրիպետական գրանցման գործընթացում պատշաճ ներկայացուցչության ապահովում,
- պոտենցիալ ներդրողների բացահայտման աշխատանքների իրականացում (անհատական հանդիպումների, ռոուդ-շոուների կազմակերպման միջոցով),
- արժեթղթերի տեղաբաշխման կազմակերպում և պետական լիազոր մարմնին տրամադրվող հաշվետվության կազմում,
- հաճախորդներին արժեթղթերից բխող պարտավորությունների կատարման երաշխիքների տրամադրում,
- երկրորդային շուկայում արժեթղթերի իրացվելիության ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացում,
- արժեթղթերի տեղաբաշխման և մարման կազմակերպման առնչությամբ բանկային հաշվարկային ծառայությունների տրամադրում,
- արժեթղթերի թողարկման, տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման հետ կապված այլ ծառայություններ:
http://www.nasdaqomx.am/am/cda_rules.htm *
http://www.nasdaqomx.am/am/rules.htm *
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել մեզ:
*Բանկը պատասխանատվություն չի կրում սույն ինտերնետային կայքում ներկայացված տեղեկատվության մեջ, նյութերում, հրապարակումներում և այլ հաղորդագրություններում առկա սխալների համար: Բանկը պատասխանատվություն չի կրում սույն ինտերնետային կայքում ներկայացված տեղեկատվության, նյութերի, հրապարակումների և այլ հաղորդագրությունների հիման վրա ձեռնարկված միջոցառումների և (կամ) կատարված գործողությունների (անգործության) համար:
*Հայերեն և այլ լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:
Թարմացվել է` 10.10.2011 14:56


