Ակրեդիտիվներ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն իր հաճախորդների հուսալի միջնորդն է միջազգային առևտրի ոլորտում գործունեություն իրականացնելիս: Մեր կողմից մատուցվող ծառայությունները կօգնեն և՛ արտահանողներին, և՛ ներմուծողներին` նվազեցնել միջազգային առևտրային գործարքներում առկա իրենց ռիսկերը: 

 

 

Փաստաթղթային ակրեդիտիվներ

Փաստաթղթային ակրեդիտիվը բանկի պարտավորությունն է վճարել արտահանողին (մատակարարին) ապրանքների կամ ծառայությունների դիմաց` ակրեդիտիվում նշված փաստաթղթերի ներկայացման և պայմանների բավարարման դեպքում: Միջազգային բանկային պրակտիկայում փաստաթղթային ակրեդիտիվներով գործառնությունները կարգավորվում են Առևտրի Միջազգային Պալատի (ԱՄՊ) "Uniform Customs andPractice" (UCP500)կանոններով: 

Սակագներ

Փաստաթղթային ակրեդիտիվների հիմնական ձևերից են. 

 

Հաստատված ակրեդիտիվ.

Ներմուծողի բանկի կողմից չվճարման ռիսկը նվազեցնելու նպատակով արտահանողը կարող է պահանջել ներմուծողից բացել հաստատված ակրեդիտիվ, որը ենթակա է հաստատման արտահանողի համար վստահելի բանկի կողմից: Տվյալ պարագայում ներմուծողի բանկի կողմից ակրեդիտիվով հաստատված վճարում չկատարելու դեպքում վճարումը պարտավոր է իրականացնել ակրեդիտիվը հաստատած բանկը: 

 

Չհաստատված ակրեդիտիվ.

Այս ակրեդիտիվով սահմանված վճարման պարտավորությունը կրում է միայն գնորդի բանկը: 

 

 

Հետ չկանչվող ակրեդիտիվ.

Այս ակրեդիտիվում նշված ժամկետներն ու պայմանները ենթակա չեն փոփոխման առանց արտահանողի (բենեֆիցիարի) համաձայնության: 

 

Հետ կանչվող ակրեդիտիվ.

 

Այս ակրեդիտիվում նշված պայմանները կարող են միակողմանիորեն փոփոխվել գնորդի կողմից: Քանի որ այս ակրեդիտիվները լրացուցիչ ռիսկեր են պարունակում արտահանողի համար, դրանք հազվադեպ են կիրառվում:
Պահուստային ակրեդիտիվները ֆինասական գործիքի տեսակ են, որոնցով բանկը պարտավորվում է վճարել վաճառողին (մատակարարին) այն դեպքում, երբ գնորդը պայմանագրով սահմանված ժամկետում չի կատարում իր պարտավորությունները վաճառողինկատմամբ: 

 

Երաշխիքներ

Բանկային երաշխիքներ

Բանկային երաշխիքը մի գործիքն է, որով բանկը պարտավորվում է վճարել վաճառողին(մատակարարին) այն դեպքում, երբ գնորդը պայմանագրով սահմանված ժամկետումչի կատարում իր պարտավորությունները վաճառողի նկատմամբ:
Մենք առաջարկում ենք երաշխիքների հետևյալ տեսակները.


Կատարման երաշխիք:

Բանկը շահառուին երաշխավորում է երաշխիքային գումարի չափով փոխհատուցում այն դեպքում, եթե գործընկերը չի կատարում պայմանագրով նախատեսված իր պարտականությունները:


Կանխավճարի վերադարձման երաշխիք:

Շահառուին երաշխավորվում է իր կողմից վճարված կանխավճարի վերադարձը, եթե հրամանագրողը չի կատարում պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները(օրինակ` չի առաքում ապրանքը):


Տենդերային երաշխիք:

Տենդերը կազմակերպողին երաշխավորում է երաշխիքային գումարի չափով փոխհատուցում,եթե հրամանագրողը մրցույթում հաղթելու դեպքում հրաժարվում է կնքել պայմանագիրը կամ ի վիճակի չէ կատարել դրանով ամրագրված իր պարտավորությունները:

Սակագներ բանկային երաշխիքների համար

Ինկասո


Փաստաթղթային ինկասոներ


Փաստաթղթային ինկասո

Միջազգային բանկային պրակտիկայում փաստաթղթային ինկասոյի գործառնությունները կարգավորվում են Առևտրի Միջազգային Պալատի (ԱՄՊ) "Uniform Rules forCollections" (URC522) կանոններով:
Գոյություն ունի փաստաթղթային ինկասոյի երկու ձև, որոնք սովորաբար սահմանվում են առևտրային պայմանագրի վճարման պայմաններով:

Սակագներ

Փաստաթղթեր վճարման դիմաց

Ինկասոյի այս ձևի համաձայն, վաճառողի բանկը լիազորում է գնորդի բանկին` տրամադրել ապրանքների սեփականությունը հավաստիացնող փաստաթղթեր` միայն գնորդի կողմիցայդ ապրանքների դիմաց վճարումն իրականացնելուց հետո:


Փաստաթղթեր ակցեպտի դիմաց

Ինկասոյի այս ձևը կիրառվում է, երբ գնորդի և վաճառողի միջև առկա է պայմանավորվածություն վճարման հետաձգման վերաբերյալ: Գնորդը գրավոր պարտավորության դիմաց ստանում է ապրանքների սեփականությունը հավաստիացնող փաստաթղթերը` հետագայում այդ ապրանքների դիմաց վճարումն իրականացնելու պայմանով:
 

*Հայերեն և այլ լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության  դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:

Թարմացվել է` 21.10.2011 17:25